Մատչելիության հղումներ

Չիկագոյում ցուցարարները բողոքում են տնտեսական անհավասարության դեմ


Երկուշաբթի օրը հազարավոր ցուցարարներ, այդ թվում՝ ուսուցիչներ եւ կրոնական առաջնորդներ, հավաքվել են Չիկագոյի կենտրոնում եւ հանրահավաք անցկացրել տնտեսական անհավասարության դեմ։

Ոստիկանները ձերբակալել են 27 ցուցարարների, ովքեր շղթա են կազմել եւ փակել փողոցը՝ «Փրկե՛ք մեր դպրոցները, փրկե՛ք մեր տները» կոչեր հնչեցնելով։

Մեկնաբանելով բողոքի ակցիան՝ Չիկագոյի քաղաքապետ Ռահմ Էմանուելը ասել է, որ վերջին տարիներին ԱՄՆ-ում տեղի ունեցած տնտեսական զարգացումների հետեւանքով երկրի միջին խավը «աննախադեպ վախի եւ շփոթմունքի զգացողություն ունի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG