Մատչելիության հղումներ

Իրանցի դերասանուհին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման


Իրանցի դերասանուհի Մարզիե Վաֆամեհրը, լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, դատապարվել է մեկ տարվա ազատազրկման եւ մտրակահարման՝ 90 հարվածների։

Ընդդիմադիր Քալամեհ վեբկայքը հաղորդում է, որ դատավճիռը կայացվել է կիրակի օրը եւ դերասանուհու փաստաբանը բողոքարկել է վճիռը։

Վաֆամեհրը ձերբակալվել է երեք ամիս առաջ՝ «Վաճառքի հանված իմ Թեհրանը» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Ավստրալիայի քաղաքացի, ծագումով իրանցի ռեժիսոր Գարանց Մուսավիի այս ֆիլմը պատմում է այն ներքին դժգոհության մասին, որ արվեստագետները զգում են Իսլամական հանրապետությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG