Մատչելիության հղումներ

logo-print

Չինաստանում նոր հարկ է մտցվում նավթարդյունաբերության վրա


Չինաստանում նոր հարկ է մտցվում նավթի եւ այլ բնական ռեսուրսների արդյունահանման վրա՝ նպատակ ունենալով այդ գումարների հաշվին զարգացնել երկրի աղքատ շրջանները։

Իշխանությունները հայտարարում են, որ այս քայլով իրենք ընդառաջում են մի շարք հեռավոր շրջանների քաղաքացիների ցանկությանը։

Չինաստան Սինցզյան, Տիբեթ եւ այլ շրջաններում առկա դժգոհությունների պատճառներից մեկը համարվում է այդ շրջաններում արդյունահանվող օգտակար հանածոներից ստացվող եկամուտների անհամաչափ բաշխումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG