Մատչելիության հղումներ

Պուտինը Չինաստանում քննարկում է էներգետիկ խնդիրներ


Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չինաստան։ Հանդիպումների օրակարգում էներգետիկ խնդիրներն են։

Սա Պուտինի առաջին պաշտոնական գործուղումն է այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ Ռուսաստանի նախագահի առաջիկա ընտրություններում առաջադրվելու է նրա թեկնածությունը։

Օրակարգում են նաեւ Չինաստանի հետ երկկողմանի առեւտրի հարցերը։ Վերլուծաբանների գնահատականներով, Մոսկվայի եւ Պեկինի միջեւ առեւտրաշրջանառության ծավալները մինչեւ 2020 թվականը կարող են հասնել 100 միլիարդ դոլարի՝ 2010-ին գրանցված 59.3 միլիարդ ցուցանիշի դիմաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG