Մատչելիության հղումներ

ՄԱԿ. Պարենի գները բարձր կմնան


ՄԱԿ-ի Պարենի գործակալության փոխանցմամբ, բրնձի, ցորենի եւ առանցքային նշանակության այլ մթերքների գները այս տարի, ամենայն հավանականությամբ, բարձր կմնան եւ նույնիսկ կարող են է՛լ ավելի աճել, ինչը նախեւառաջ կհարվածի Աֆրիկա մայրցամաքի աղքատ գյուղացիներին եւ սպառողներին։

Զեկույցը հրապարակել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության գործակալությունը, որը տեղակայված է Հռոմում։

Զեկույցում նշվում է, որ անհրաժեշտ է պարբերաբար փոխանակել գյուղատնտեսական կանխատեսումներին եւ պաշարներին վերաբերող տեղեկատվություններ, ինչը թույլ կտա կանխել պարենի շեշտակի գնաճը, որը 2006-2008 թվականներին որոշ երկրներում հանգեցրել էր զանգվածային անկարգությունների։

Զեկույցում նաեւ կոչ է արվում երկարաժամկետ կտրվածքով ներդրումներ անել աղքատ երկրների գյուղատնտեսական սեկտորում։

Վերջին հետազոտությունների համաձայն` առաջիկա տասնամյակում կանխատեսվում է հացահատիկային կուլտուրաների 20 տոկոսի եւ մսամթերքի 30 տոկոսի գնաճ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG