Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի բարձրագույն սպայի աստիճան` Էդվարդ Նալբանդյանին


Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստան կատարած պետական այցի առիթով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանի բարձրագույն սպայի աստիճան, որը ֆրանսիական առաջին կայսրության օրոք հիմնադրված սույն շքանշանի ամենաբարձր աստիճաններից մեկն է։ Այդ մասին հաղորդում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամլո բաժնից։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Անրի Ռենոն ֆրանսիական իշխանությունների կողմից արժանացել են Արժանիքի համար Ազգային շքանշանի սպայի աստիճանին՝ ի նշան երախտագիտության հայ - ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում նրանց ներդրած ավանդի համար։

Հոկտեմբերի 7-ին` Նիկոլա Սարկոզիի Հայաստան պետական այցի երկրորդ օրը, հաղորդվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ֆրանսիացի մեկ տասնյակից ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն եւ եւս երեք նախարարներ, արժանացել են Հայաստանի պետական պարգեւների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG