Մատչելիության հղումներ

Նախագահը այսօր հյուրընկալել է Շառլ Ազնավուրին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Հանդիպմանը ներկա են եղել Ազնավուրի իմպրեսարիո Լեւոն Սայանը, ֆրանսիացի արվեստի գործիչներ Ժերոմ Ռեւոնը եւ Ստեֆան Գատոն:

Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների բարձր մակարդակի վերջին փոխայցելություններին, որոնք, նրանց համոզմամբ, հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության եւս մեկ վկայություն են եւ նոր խթան կդառնան երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը Լևոն Սայանին է հանձնել Պատվո շքանշանը, որն Ազնավուրի իմպրեսարիոն ստացել էր դեռեւս 2009 թվականին` հայ ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ երկարամյա ազգանպաստ գործունեության համար:

Ժերոմ Ռեւոնին եւ Ստեֆան Գատոյին Սերժ Սարգսյանը հանձնել է Մովսես Խորենացու մեդալ, որով արվեստի այս գործիչները պարգևատրվել էին Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ եւ հայ ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG