Մատչելիության հղումներ

Ադրբեջանում «կառավարության տապալման փորձի» համար յոթ հոգի է դատապարտվել


Ադրբեջանի իսլամական կուսակցության առաջնորդը կառավարության տապալման փորձի համար 12 տարով ազատազրկվել է:

Կուսակցության առաջնորդ Մովսում Սամադովից բացի, ուրբաթ օրը Բաքվում դատարանի որոշմամբ կուսակցության վեց այլ անդամներ եւս դատապարտվեցին:

Յոթ անձինք ձերբակալվել էին հունվարին այն բանից հետո, երբ Սամադովը ադրբեջանցիներին կոչ էր արել վերջ դնել «երկրի բռնաճնշող ռեժիմին»: Նրանք մեղադրվում են ահաբեկչական գործողություն ծրագրելու, ապօրինի զենք պահելու եւ իշխանության զավթման ոչ օրինական փորձի համար:

Կուսակցության յոթ անդամները հերքում են բոլոր մեղադրանքները եւ պնդում, որ դատապարտվել են իրենց քաղաքական հայացքների,եւ կառավարությանը քննադատելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG