Մատչելիության հղումներ

Լիբիայի անցումային խորհրդի զորքը գրավել է Սիրթ քաղաքի մեծ մասը


Լիբիայի ազգային անցումային խորհրդի զորքը շարունակում է գահընկեց արված Մուամար Քադաֆիի ծննդավայր Սիրթ քաղաքի գրավման համար մղվող մարտերը: Մարտերին, սակայն, խանգարում է հզոր ավազահողմը:

Երեկ Սիրթ քաղաքի մեծ մասը անցել էր անցումային խորհրդի վերահսկողության տակ, սակայն Քադաֆիի կողմնակիցները շարունակում են պահել քաղաքի կենտրոնում գտնվող համալսարանի տարածքը:

Գնդապետ Քադդաֆիի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ, սակայն կարծիք կա, որ նա փախել է Սիթից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG