Մատչելիության հղումներ

Սեպտեմբերին հրադադարի ռեժիմը խախտվել է 1450 անգամ


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011 թվականի սեպտեմբերի 1-ից 30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1450 անգամ:

Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 250 դեպք: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն` սեպտեմբերին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ:

«Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում», - հաղորդում է պաշտպանության նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG