Մատչելիության հղումներ

Սարկոզին Բաքվում առանձնազրույց է ունեցել Ալիեւի հետ


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր Երեւանից մեկնեց Բաքու, որտեղ արդեն կայացել է նրա առանձնազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Ադրբեջանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ` հանդիպման ժամանակ նախագահները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում հարաբերությունների բարեհաջող զարգացման առնչությամբ եւ վստահություն են հայտնել, որ այդ հարաբերությունները հետագայում ավելի կընդլայնվեն։

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։

Բաքվից Ֆրանսիայի նախագահը կմեկնի Թբիլիսի, որտեղ էլ այսօր կավարտի իր այցը Հարավային Կովկասի երեք երկրներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG