Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի մի շարք պաշտոնյաներ արժանացան Հայաստանի պետական պարգեւների


Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ֆրանսիացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ արժանացել են Հայաստանի պետական պարգեւների` հայ - ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման, Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ միջպետական համագործակցության խորացման եւ ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրվել է Ֆրանսիայի պետական նախարար, արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն, Պատվո շքանշանով` արդյունաբերության, էներգետիկայի եւ թվային տնտեսության նախարար Էրիկ Բեսոնը, համագործակցության նախարար Անրի դը Ռենկուրը, տրանսպորտի նախարար Թիերի Մարիանին, արտաքին առեւտրի պետական քարտուղար Պիեռ Լելուշը, Ֆրանսիայի նախագահի հատուկ խորհրդական Անրի Գենոյը, Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտը, Մխիթար Գոշի մեդալով` Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, Ֆրանսիայի նախագահի խորհրդական Ֆրանկ Լուվրիեն, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիյոմ Լամբերը, Ֆրանսիայի պետական արարողակարգի ղեկավար Լորան Ստեֆանինին եւ Ֆրանսիայի նախագահի խորհրդական Դամիեն Լորասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG