Մատչելիության հղումներ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց երեք կին գործիչների


Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովն այսօր ընդունել է որոշում Խաղաղության 2011 թվականի մրցանակը երեք կանանց հանձնելու մասին։

Մրցանակը տրվել է Լիբերիայի առաջին կին նախագահ Էլեն Ջոնսոն Սիրլեֆին, լիբերիացի կին ակտիվիստ Լեյման Գբովիին եւ Եմենից կին ակտիվիստ Թավաքուլ Քարմանին։

Խաղաղության Նոբելյան մրցանակը միակն է, որի դափնեկրի անունը որոշելու իրավունքը մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի հրահանգով վերապահված է ոչ թե Շվեդիայի, այլ Նորվեգիայի հանձնաժողովին։

Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը այսօր հայտնել է, որ 2011 թվականի մրցանակը բաժանվում է երեք կանանց միջեւ, քանի որ նրանք խաղաղ ճանապարհով պայքարել են կանանց անվտանգության եւ խաղաղության հաստատման գործում կանանց լիիրավ մասնակցության իրավունքի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG