Մատչելիության հղումներ

Նիկոլա Սարկոզին ժամանեց Երեւան

Նախագահ Սերժ Սարգսյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, 6 հոկտեմբեր, 2011
Նախագահ Սերժ Սարգսյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, 6 հոկտեմբեր, 2011
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երկօրյա պետական այցով ժամանեց Երեւան։

«Զվարթնոց» օդանավակայանում Ֆրանսիայի նախագահին դիմավորեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Ժամանելուց հետո Ֆրանսիայի նախագահը կանգնեց եւ դիտեց Արարատ լեռը, որը լավ եղանակի շնորհիվ պարզ երեւում էր, եւ լեռան վերաբերյալ ինչ-որ հարցեր ուղղեց Սերժ Սարգսյանին:

Այնուհետեւ նախագահները ուղեւորվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Ֆրանսիայի նախագահը կհանդիպի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին:

Կաթողիկոսի հետ հանդիպումից հետո Նիկոլա Սարկոզին կուղեւորվի Մեծ եղեռնի հուշահամալիր, որտեղ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի այգում եղեւնի կտնկի: Երեկոյան Ֆրանսիայի նախագահի պատվին ճաշ կմատուցվի:

Նիկոլա Սարկոզիին ուղեկցում են երեք նախարարներ` էկոնոմիկայի եւ արդյունաբերության, համագործակցության եւ տրանսպորտի, ինչպես նաեւ արտաքին առեւտրի պետքարտուղարը: Ֆրանսիայի նախագահի հետ Հայաստան են ժամանել նաեւ «Ֆրանս Տելեկոմ-Օրանժ» ընկերության նախագահը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն, Ֆրանսիայի Ազգային ժողովի Հայ-ֆրանսիական բարեկամության խմբի նախագահը, ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանը, կինոռեժիսոր Ալեն Թերզյանը, հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեւը եւ մի քանի տասնյակ լրագրողներ:

Ֆրանսիայի առաջին տիկինը` Կառլա Բրունին չի ուղեկցում ամուսնուն, քանի որ, ֆրանսիացի լրագրողների փոխանցմամբ, այս պահին գտնվում է ծննդատանը եւ կարող է յուրաքանչյուր պահի ծննդաբերել:

Այսօր Սարկոզիի հետ Հայաստան չի ժամանել աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը, քանի որ Ֆրանսիայում ծրագրված համերգ ունի: Նա Հայաստան կժամանի վաղը առավոտյան եւ Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հետ միասին ներկա կգտնվի իր տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG