Մատչելիության հղումներ

Սառա Փեյլինը չի առաջադրվի 2012-ի նախագահական ընտրություններին


Ալյասկայի նախկին նահանգապետ, ԱՄՆ-ի նախագահական անցած ընտրություններին հանրապետականների առաջադրած փոխնախագահի թեկնածու Սառա Փեյլինը հայտարարել է, որ մտադիր չէ 2012 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել։

Փեյլինի հայտարարությունից հետո հանրապետականների շարքերում առավել հավանական թեկնածուներ են համարվում Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռումնին եւ Տեխասի ներկայիս նահանգապետ Ռիք Փերին։

Հանրապետական թեկնածուի ներկուսակցական ընտրությունների գործընթացը կսկսվի հաջորդ տարեսկզբին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG