Մատչելիության հղումներ

Քլինթոն. «Ռուսաստանն ու Չինաստանը պետք է պատասխան տան Սիրիայի ժողովրդին»


Միացյալ Նահանգները շարունակում է քննադատել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` Սիրիայի վարչակարգը դատապարտող բանաձեւը չընդունելու համար։

Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է, որ Անվտանգության խորհուրդը խույս է տվել պատասխանատվությունից, եւ որ բանաձեւի օրինագիծը վետոյի ենթարկած Ռուսաստանն ու Չինաստանը այս հարցում պետք է պարզաբանումներ տան Սիրիայի ժողովրդին։ Քլինթոնի խոսքերով` սիրիացիները չեն մոռանա բանաձեւի ընդունման ձախողումը։

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում մարտի կեսերից ցուցարարների եւ բանակի միջեւ սկսված բախումների ընթացքում զոհվել է ավելի քան 2700 խաղաղ բնակիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG