Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստան է ժամանում Ֆրանսիայի նախագահը


Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպումը Փարիզում, 28-ը սեպտեմբերի, 2011թ.

Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպումը Փարիզում, 28-ը սեպտեմբերի, 2011թ.

Հոկտեմբերի 6-ին երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ, կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր եւ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Երեւանում Նիկոլա Սարկոզին Սերժ Սարգսյանի հետ միասին կմասնակցի նաեւ Շառլ Ազնավուրի կեցավայրի բացմանը, ներկա կգտնվի Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանի նվիրաբերության արարողությանը:

Քանդակը Ֆրանսիայի Հանրապետության նվերն է Հայաստանի Հանրապետությանը:

Սեպտեմբերի վերջին Փարիզ էր այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG