Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակ այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանը


Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Ազատության հրապարակում, 5-ը հոկտեմբերի, 2011թ.
Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Ազատության հրապարակում, 5-ը հոկտեմբերի, 2011թ.
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր այցելեց Երեւանի Ազատության հրապարակ, որտեղ ողջունեց եւ զորակցություն հայտնեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կազմակերպած շուրջօրյա հանրահավաքի մասնակիցներին։

Հովհաննիսյանին մոտեցավ ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը, եւ ձեռքսեղմումից հետո քաղաքական գործիչները քննարկեցին հետագա համագործակցության հարցեր։

Այնուհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցավ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրանք մոտ 15 րոպե զրուցեցին։

«Ազատություն» ռադիոկայանին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը փոխանցեց, որ դա քաղաքավարական զրույց էր, որում շոշափվել են նաեւ քաղաքական հարցեր։ Հովհաննիսյանը բացասական պատասխանեց իր եւ իր ղեկավարած կուսակցության հետագա գործունեության վրա այդ հանդիպման ուղղակի ազդեցության հնարավորության վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին։


Անուշ Մարտիրոսյան, Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG