Մատչելիության հղումներ

Հայաստանի Փառքի շքանշան` Ռուսաստանի նախագահին


Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը Մոսկվայում, 17-ը նոյեմբերի, 2010թ.
Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը Մոսկվայում, 17-ը նոյեմբերի, 2010թ.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պարգեւատրվել է Փառքի շքանշանով։

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ռուսաստանյան պետության ղեկավարին Հայաստանի բարձր պարգեւը շնորհվել է երկու ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամական կապերի ամրապնդման, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային ռազմավարական հարաբերությունների խորացման ու ընդլայնման, ինչպես նաեւ խաղաղության եւ միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG