Մատչելիության հղումներ

Սողանքի գոտուց 8 մեքենա է դուրս բերվել. անհետ կորածների մասին տեղեկություն չկա


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Տավուշի մարզում սողանքի գոտուց ուղղաթիռի օգնությամբ դուրս է բերվել 8 ավտոմեքենա:

Հինգ անհետ կորած անձանց մասին դեռեւս ոչ մի տեղեկատվություն չկա:

Այսօր երեկոյան սողանքի գոտում ապահովվել է լուսավորություն, եւ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ` շուտով հնարավոր է գործի դրվի երկաթուղային շարժական կռունկը:

Լոռվա եւ Տավուշի մարզի փրկարարներին փոխարինել են Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերից ժամանած փրկարարները: Նրանց են միացել նաեւ 50 զինծառայող մոտակա զորամասից եւ կամավորներ:

Սողանքը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր - Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում): 130 մետր երկարությամբ եւ 60 մետր բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին դարձրել անանցանելի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG