Մատչելիության հղումներ

ՀՀԿ փոխնախագահի համոզմամբ` ՀԱԿ-ի հանրահավաքը պետք է արգելել


Շուրջօրյա հանրահավաքի մասնակիցների վրանները Ազատություն հրապարակում:
Շուրջօրյա հանրահավաքի մասնակիցների վրանները Ազատություն հրապարակում:

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը համոզված է, որ ոստիկանությունը պետք է արգելի Հայ ազգային կոնգրեսի «անօրինական հանրահավաքները»:

Ոստիկանությունը, սակայն, ըստ Սահակյանի, «խախտում է օրենքներն ու Սահմանադրությունը» եւ չի իրականացնում իր լիազորությունները, ինչը «կարող է բացասական հետեւանքներ ունենալ»:

«Եթե ինձ հարցնելու լինեիք, ես մեկ օր էլ չէի թողնի, որովհետեւ օրենքի խախտում է, բայց լիազոր մարմինը, Սահմանադրությունն ու օրենքները խախտելով, ներկայացնում է, որ որոշակի լարվածություններ չկան, թող անեն… Կարծում եմ, դա էլ է մեկնաբանություն», - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը ասաց Սահակյանը` կրկնելով, որ ինքը կողմնակից է օրենքի ճիշտ կիրառման. - «Չի կարելի է քո քաղաքական խնդիրների համար օգտագործել ժողովրդին»:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Սահակյանի խոսքով` ոստիկանությունը «լավ չի արել», որ չի կանխել շուրջօրյա հանրահավաքը. - «Ժողովրդի նկատմամբ փորձել է միտում ցույց տալ, իբրեւ թե դրական վերաբերմունք: Ես գտնում եմ, որ դա բացասական հետեւանքներ կունենա»:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե չի կարծում արդյոք, որ ընթացող շուրջօրյա հանրահավաքի արգելումը կարող է հանգեցնել բախումների եւ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կրկնությանը` Սահակյանը արձագանքեց` եթե Կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը ուզենա, ապա մարտի 1-ի իրադարձությունները կարող են կրկնվել. - «Մարտի 1-ի դեպքերը հենց կապված են նրա հետ, որ այն ժամանակ էլ օրենքը իշխանությունները չկիրառեցին եւ փաստորեն մենք ունեցանք անկանխատեսելի մի զանգված, որը արդեն որեւէ մեկին չէր ենթարկվում եւ չէր լսում»:

«Այսինքն` ժողովրդին չի կարելի շահարկել», - շարունակեց նա: - «Այսօր նաեւ հարց են տալիս` կարո՞ղ է նորից մարտի 1 լինի: Ես պատասխանում եմ` ինչո՞ւ չէ, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ուզենա, կլինի, չուզենա` չի լինի»:

Ասուլիսին ներկա լրագրողներից մեկը պատմեց, որ եղել է Արտաշատում, Աշտարակում եւ Ապարանում, որտեղ ավտոկայանների աշխատակիցները իրեն ասել են, թե քանի որ մայրաքաղաքում հեղափոխություն է, իրենց կառավարությունից հրահանգել են չաշխատել:

Գալուստ Սահակյանը արձագանքեց, թե որեւէ տեղեկատվություն չունի կառավարության նման որոշման վերաբերյալ` հավելելով, թե դատապարտում է այդ երեւույթը:

Ի պատասխան Կոնգրեսի ներկայացուցիչների պնդումներին, թե Ազատություն հրապարակի մոտակայքում գտնվող սրճարաններն ու վճարովի զուգարանները փակվել են իշխանությունների հրահանգով` Սահակյան ասաց. - «Մասնավոր սեփականատիրոջը ո՞վ պիտի գան ասի` փակիր կամ բացիր… Մարդիկ մտածում են, որ հերթական վայրենությունը կարող է լինել, իրենց սրճարանները փակում են»:
please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG