Մատչելիության հղումներ

Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան


Հոկտեմբերի 12-ին Բաքու է ժամանելու Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է APA լրատվական գործակալությունը։

Վկայակոչելով իր զինվորական աղբյուրները Թուրքիայում` ադրբեջանական գործակալությունը փոխանցում է, որ այցի շրջանակներում նախատեսվում են Յըլմազի հանդիպումները Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի, պաշտպանական արդյունաբերության նախարար Էլչին Գուլիեւի, ինչպես նաեւ ռազմական այլ կառույցների ղեկավարների հետ։

Հանդիպումների ժամանակ քննարկվելու են ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության հարցեր եւ դրա ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ Թուրքիայի ռազմական արդյունաբերությունում իրականացվող մի շարք խոշոր նախագծերի ադրբեջանական կողմի մասնակցության հարցը։

Այցի ընթացքում Յըլմազին ուղեկցելու են նրա ղեկավարած գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղար Մուրադ Բայարը, ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG