Մատչելիության հղումներ

Շփման գծի հերթական դիտարկումը անցել է առանց միջադեպերի


Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ-ի առաքելության իրականացրած դիտարկումը այսօր անցել է առանց միջադեպերի։ Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվական գործակալությունները` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Դիտարկումը անցկացվել է Ղարաբաղի Մարտակերտի շրջանի եւ Ադրբեջանի Թերթերի շրջանի սահմանագծին` Մարտակերտ - Թերթեր ճանապարհին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG