Մատչելիության հղումներ

logo-print

Սիրիայի անվտանգության ուժերը վերջին օրերին հազարավոր մարդկանց են ձերբակալել


Սիրիայում շարունակվող քաղաքացիական հուզումների հետեւանքով անվտանգության ուժերը վերջին երեք օրերին ձերբակալել են ավելի քան 3 հազար մարդու, ահազանգում են տեղի իրավապաշտպանները:

Արեւմուտքը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության դնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձեւի նախագիծը, որը հեղինակել է Ֆրանսիան եւ որի օգտին հանդես են գալիս ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Պորտուգալիան:

Ռուսաստանը եւ Չինաստանը շարունակում են ընդդիմանալ բանաձեւի ընդունմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG