Մատչելիության հղումներ

Մահացել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանը


Երեկ մահացել է ռուսաստանյան ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանը։

38-ամյա Ալեքսանյանը ծանր հիվանդ էր։ 2006-2008 թվականներին նա անազատության մեջ էր գտնվում ֆինանսական խոշոր չափի հափշտակությունների, մեքենայությունների մեղադրանքով, թեեւ ինքը չէր ընդունում մեղադրանքը:

Անցած տարվա հունիսին Ալեքսանյանի դեմ գործը կարճվել էր` հանցանքի վաղեմության պատճառաբանությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG