Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 62-րդ տարեդարձի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն: Նա տոնի կապակցությամբ հայ ժողովրդի եւ անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին եւ դեսպանատան անձնակազմին, բարեմաղթանքներ հղել նրանց եւ ի դեմս նրանց` Չինաստանի ամբողջ ժողովրդին:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Չինաստանի հետ հարաբերություններն ու շահագրգռված է դրանց հետագա խորացմամբ:
Չինաստանի դեսպանը եւ Հայաստանի նախագահը քննարկել են երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման, Հայաստանում չինական ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու հետաքրքրվածության հետ կապված հարցեր:
Շաբաթ օրը Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ էր հղել Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյին։