Մատչելիության հղումներ

Սիրիայի ընդդիմությունը խորհուրդ ստեղծեց


Թուրքիայում Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների միջեւ բանակցություններից հետո հայտարարվել է խորհրդի ստեղծման աշխատանքների ավարտի մասին:

Խորհրդի նպատակն է լինելու Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումը:

Խորհրդի նախագահ Բուրհան Ղալիունը, ով բնակվում է Փարիզում, հայտարարել է, թե իր ղեկավարած կառույցը «անկախ մարմին է, որը ներկայացնում է Սիրիայի ժողովրդին` ազատության համար մղվող պայքարում», ու հավելել, թե իրենք մերժում են Սիրիայի ներքին գործերին օտարերկրյա միջամտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG