Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանձնաժողովը քննարկում է ՄԱԿ-ին անդամակցելու՝ Պաղեստինի դիմումը


Միացյալ ազգերի կազմակերպությանը միանալու՝ Պաղեստինի դիմումը առաջին անգամ լրջորեն քննարկվել է Անվտանգության խորհրդի անդամակցության հանձնաժողովում։

Հանձնաժողովի նիստը անցել է դռնփակ, մանրամասներ հայտնի չեն, սակայն DPA գործակալության հաղորդմամբ, Անվտանգության խորհրդի նախագահ, Լիբանանի դեսպան Նավալ Սալամը ասել է, որ հաջորդ շաբաթ Պաղեստինի դիմումը քննարկվելու է իրավական փորձագետների կողմից։

Վերլուծաբանների գնահատմամբ, սա նշանակում է, որ Պաղեստինի անդամակցության հարցի կարող է ձգձգվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG