Մատչելիության հղումներ

Քաղաքացիականները լքում են Քադաֆիի հարազատ Սիրտե քաղաքը


Արեւմտյան լրատվական գործակալությունները հաղորդում են, որ քաղաքացիական անձինք լքել են Լիբիայի գահընկեց արված նախագահ, գնդապետ Մուամար Քադաֆիի հարազատ Սիրտե քաղաքը, մինչ ապստամբների զորքերը շարունակում են նախկին նախագահին հավատարիմ մնացած ուժերի վերջին հենակետերից մեկը հանդիսացող այս քաղաքի պաշարումը։

Սեպտեմբերի 30-ին քաղաքը մեքենաներով լքել է շուրջ 100,000 մարդ։

Քաղաքի ռմբակոծումը շարունակվել է ամբողջ օրվա ընթացքում, գրոհին օդից աջակցել են նաեւ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները։

Հատկապես կատաղի մարտեր են տեղի ունեցել քաղաքի արեւելյան արվարձանների մոտակայքում, որտեղ Լիբիայի ղեկավարությունը ստանձնած Ազգային անցումային խորհրդի ուժերը արդեն հինգ օր չեն կարողանում որեւէ լուրջ առաջընթաց գրանցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG