Մատչելիության հղումներ

logo-print

Ցուցարարները գիշերել են Ազատության հրապարակում․ միջադեպեր տեղի չեն ունեցել


Armenia -- Opposition suppoerters gather in Yerevan's Liberty square, Yerevan, 01Oct2011

Armenia -- Opposition suppoerters gather in Yerevan's Liberty square, Yerevan, 01Oct2011

Երեւանի Ազատության հրապարակում այսօր կեսօրին մոտ տեղադրված էին շուրջ երկու տանսյակ վրաններ։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուրբաթ երեկոյան Ազատության հրապարակում տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքում ազդարարեց շուրջօրյա հանրահավաքների մեկնարկը, որից հետո ընդդիմադիրները վրաններ խփեցին եւ գիշերն անցկացրեցին այստեղ։

Շուրջօրյա հանրահավաքների եւ նստացույցի տեւողությունը սահմանվել է մեկ շաբաթ։ Ընդդիմությունը իշխանությունների առջեւ դրել է նույն պահանջները, որ Կոնգրեսի առաջնորդը հնչեցրել էր նախորդ հանրահավաքում:

ՀԱԿ անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ առավոտյան ժամը 7։30-ի մոտակայքում ոստիկանները կրկին զգուշացրել են, որ բողոքի ակցիան ապօրինի է, սակայն որեւիցե միջադեպ չի գրանցվել։

Ոստիկանները նմանատիպ կոչեր էին հնչեցրել նաեւ գիշերը։

Ընդդիմադիր գործիչը պնդեց, որ ըստ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր» անցկացնելու մասին մասին օրենքի իրենց ակցիան լիովին օրինական է եւ ոստիկանությունը իրավունք չունի ակցիայի նկատմամբ որեւէ ոտնձգություն կատարել։

«Իսկ եթե 2008-ից դասեր չեն քաղել մեր ոստիկանները՝ ավելի վատ իրենց համար», - նշեց Փաշինյանը։


Սրճարանները, զուգարանները չեն գործում


Ժամը 13։00-ի դրությամբ Ազատության հրապարակին կից որեւէ սրճարան չէր գործում։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում սրճարանների աշխատակիցները ասացին, որ իրենց հրահանգ է տրված առայժմ սրճարանները չբացել։

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ առավոտ շուտ հավաքվել են աթոռները բոլոր սրճարաններից, փակվել են նաեւ բոլոր զուգարանները։

Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ սրճարանների չգործելու պատճառներից։

«Գուցե սրճարանների սեփականատերերը մտահոգվա՞ծ են իրենց տարածքների անվտանգությամբ, մենք ի՞նչ իմանանք», - նշեց նա՝ հավելելով, որ տեղյակ չէ, որ սրճարանատերերին որեւէ հրահանգ է տրված։

Այսօր ժամը 15:00-ին նախատեսված է հանրահավաք։

ՀԱԿ․ Մարզերից երթեւեկությունը խոչընդոտվում է


Հայ ազգային կոնգրեսը ահազանգում է, որ այսօր առավոտից խոչընդոտվում է տրանսպորտի տեղաշարժերը մարզերից Երեւան։ ՀԱԿ-ը ահազանգեր ունի մի շարք մարզերից։

ՀԱԿ-ի Հրազդանի կառույցի համակարգող Մեսրոպ Մեսրոպյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ իրենց մարզում մի շարք վարորդներ հրավիրվել են ոստիկանություն եւ նրանց հորդորել են ուղեւորներ չտեղափոխել Երեւան։

Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հերքեց ճանապարհային խոչընդոտների հարուցման մասին տեղեկությունները, նշելով, որ ով ցանկանում է գալ հանհարահավաքի, գալիս է, ով չի ցանկանում՝ արհեստական պատճառաբանություններ է հնարում։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG