Կոնգրեսը ազդարարեց շուրջօրյա հանրահավաքների մեկնարկը
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 30-ին Ազատության հրապարակում ազդարարեց շուրջօրյա հանրահավաքների մեկնարկը: Վրաններ տեղադրվեցին: Հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ պատրաստվեցին գիշերել Ազատության հրապարակում: Կոնգրեսի առաջնորդը նույնպես Ազատության հրապարակում է: