Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Քեթրին Էշթոնի հետ


Poland -- Armenian President Serzh Sargsyan and Katrin Eshton meet in Warsaw. 30Sept,. 2011
Poland -- Armenian President Serzh Sargsyan and Katrin Eshton meet in Warsaw. 30Sept,. 2011
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վարշավայում հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, քննարկվել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ. - «Անդրադարձ է եղել Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին: Քեթրին Էշթոնը նշել է, որ Եվրամիությունը համակողմանիորեն աջակցելու է Հայաստանում հաջողությամբ իրականացվող բարեփոխումներին»:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Էշթոնն ընդգծել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, եւ ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող կարգավորման գործընթացին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG