Մատչելիության հղումներ

Կրքեր Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի շուրջ


Hamlet Mkrtchyan, Ruben Mkrtchyan
Hamlet Mkrtchyan, Ruben Mkrtchyan

Կառավարության սեպտեմբերի 1-ի որոշումով Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը, որն այսօր կոչվում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, վերակազմավորվելու է հիմնադրամի:

Գիտնականները բողոքում են: Նրանց խոսքով, նման որոշումների դեպքում պետք է հաշվի առնվեր նաեւ իրենց կարծիքը:

Ինստիտուտի տնօրենի խորհրդական Համլետ Մկրտչյանի խոսքով, ինստիտուտի 54 գիտաշխատողներով կազմակերպել են ժողով` վերակազմավորման շուրջ ինստիտուտի գիտաշխատողների վերաբերմունքը պարզելու համար. - «47 կողմ, 4 դեմ եւ 2 ձեռնպահ` դեմ են քվեարկել այդ որոշմանը»:

Գիտնականները նշում են, որ այս փոփոխության արդյունքում ինստիտուտը կանգնելու է երկու կարեւոր խնդրի առաջ.

«Դառնալով հիմնադրամ` դադարում ենք պետական լինելուց, այդ պատճառով խիստ վտանգի տակ կլինի մեր ֆինանսավորման հարցը: Պետությունը նախ կֆինանսավորի այն հիմնարկները, որոնք պետական են: Իսկ երկրորդ հարցը կառավարման խնդիրն է. Մինչեւ հիմա մենք պատկանում էինք նախարարությանը, որը հսկում էր, բայց չէր խորանում մեր գիտական ուղղությունների ընտրության մեջ, իսկ հիմա հիմնական դերը կպատկանի հոգաբարձուների խորհրդին», - նշում է Մկրտչյանը:

Մկրտչյանի խոսքով հիմադրամ դարձնելու նպատակը նաեւ կիրառական ուղղությունյամբ զբաղվող հիմնարկ ստեղծելն է:

Հոգաբարձուների խորհրդի նախագահը լինելու է էկոնոմիկայի նախկին նախարար, այժմ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Երիցյանը նշում է. - «Ֆիզիկայի ինստիտուտի բյուջեն կրկնապատկվել է 300.000.000-ից, այժմ պետբյոջեից կտրամադրեն 665.000.000 դրամ: Երկու երեք անգամ արդեն կրկնել եմ, բայց մարդիկ կան, որոնք մնում են իրենց կարծիքին ու մնացածին էլ գցում են մոլորության մեջ: Ամբողջ գումարը մեծամասամբ շարունակվելու է ուղղվել ֆունդամենտալ գիտության ֆինանսավորմանը: Ազգային լաբորատորիայի մյուս ուղղությունները, որ պիտի զարգանան կիրառական մասով, դրանք բերելու են նոր հնարավորություններ, նոր միջոցներ էլ ավելի շատ ֆինանսավորելու ֆունդամենտալ գիտությունը»:

please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG