Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի նախագահը Վարշավայում հանդիպել է Ֆինլանդիայի վարչապետի հետ


Աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնենի հետ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են հայ - ֆինլանդական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Յուրկի Կատայնենը ողջունելի է համարել Հայաստանում իրականացվող բարեփոխումները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջազգային կառույցներում համագործակցության զարգացմանը:

Սերժ Սարգսյանը այսօր Վարշավայում կմասնակցի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի լիագումար նիստին: Նա հանդիպում կունենա նաեւ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG