Մատչելիության հղումներ

2010-ի սեպտեմբերի համեմատ այս ամիս Հայաստանում գներն աճել են 6.2 տոկոսով


Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն, այս սեպտեմբերին` նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, Հայաստանում գներն աճել են 6.2 տոկոսով:

Ընդ որում, նույն ժամանակահատվածում պարենային ապրանքների գներն աճել են 10.3 տոկոսով:

«2011 թվականի սեպտեմբերին 2010 թվականի սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 46.4 տոկոս գնաճ: Բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում 2011 թվականի սեպտեմբերին 2010 թվականի սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 8.6 տոկոս գնանկում: 2011 թվականի սեպտեմբերին 2010 թվականի սեպտեմբերի համեմատ ձվի հանրապետական միջին գինն աճել է 39.9 տոկոսով: Կաթնամթերքի ապրանքախմբում 2011 թվականի սեպտեմբերին 2010 թվականի սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 22.7 տոկոս գնաճ: Մսամթերքի ապրանքախմբում 2011 թվականի սեպտեմբերին 2010 թվականի սեպտեմբերի համեմատ գրանցվել է 14.0 տոկոս գնաճ: Մրգի ապրանքախմբում 2011 թվականի սեպտեմբերին 2010 թվականի սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 2.4 տոկոս գնաճ», - ասված է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ։


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG