Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վարշավայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարելիք առաջիկա այցի մանրամասներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG