Մատչելիության հղումներ

Ուրուգվայի գոլֆի ակումբում չորեքշաբթի օրը տեղի ունեցած արարողության ժամանակ երկրի Պետական փոստի նախագահ Սոլանժ Մորեյրան ներկայացրեց Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված նամականիշի կնիքը։

Հանդիսությունը միասնաբար կազմակերպել էին Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը եւ Հայաստանի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը, որոնք էլ ելույթներով հանդես եկան ձեռնարկի ժամանակ։

Ներկա էին Ուրուգվայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Դիեգո Կանեպան, զբոսաշրջության փոխնախարար Լիլիան Քեշիշյանը, դիվանագետներ եւ այլ հյուրեր։

Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG