Մատչելիության հղումներ

logo-print

Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Հայաստան


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը տեղեկացնում է, սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը ԱՄՆ-ի պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Ջասթին Ֆրիդմանը կայցելի Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան:

Իսկ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկ Ս. Ռուբինի տարածաշրջանային այցը նախատեսված է հոկտեմբերի 16-ից 22-ը:

Հայաստանում նախատեսված են Ֆրիդմանի եւ Ռուբինի հանդիպումները պետական պաշտոնյաների ու քաղաքացիական հասարակության առաջնորդների hետ: Կքննարկվեն հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները` շեշտադրելով անվտանգության, տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումների հարցում երկկողմ համագործակցության ընդհանուր ռազմավարական շահերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG