Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի եւ Գերմանիայի ԱԳՆ-ների միջեւ խորհրդատվություններ Բեռլինում


Երեկ Բեռլինում տեղի են ունեցել խորհրդատվություններ Հայաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարությունների միջեւ։

Արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման թեմայով խորհրդատվությունների շրջանակներում Հայաստանի արտգործնախարարի խորհրդական, մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը եւ ԱԳՆ-ի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հանդիպումներ են ունեցել Գերմանիայի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավարության եւ աշխատակիցների հետ, ծանոթացել գերմանացի գործընկերների աշխատանքին, քննարկել համագործակցության հնարավորությունները:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Բեռլինում հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ Գերմանիայի ԱԳՆ-ի Հարավային Կովկասի բաժնի ղեկավարների, ինչպես նաեւ ԱԳՆ-ի Ճգնաժամային իրավիճակների արձագանքման կենտրոնի տնօրինության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG