Մատչելիության հղումներ

Թուրքիան եւ Իրանը քուրդ զինյալների դեմ համատեղ գործողություններ կիրականացնեն


Թուրքիան եւ Իրանը քննարկում են քուրդ զինյալների դեմ համատեղ գործողությունների ծրագիրը: Այս մասին հայտնել է Թուրքիայում «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը:

Ռազմական գործողության նպատակակետ են հանդիսանալու քուրդ զինյալների կայանները, որոնք գտնվում են դժվարամատչելի լեռնային հատվածներում:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ են անհապաղ սկսել գործողությունները` մտավախություն հայտնելով, սակայն, թե կորուստներից հավանաբար հնարավոր չի լինի խուսափել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG