Մատչելիության հղումներ

Տրիպոլիի բանտի տարածքում զանգվածային գերեզման է հայտնաբերվել


Լիբիայի ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչների վկայությամբ, մայրաքաղաք Տրիպոլիի հարավային մասում գտնվող «Աբու Սալիմ» բանտի տարածքում հայտնաբերվել է զանգվածային գերեզման` մոտ 1700 դիակների մնացորդներով։

Այդ բանտում հաճախ հայտնվում էին Մուամար Քադաֆիի ռեժիմի ընդդիմախոսները, եւ 1996 թվականին «Աբու Սալիմ»-ում բռնկվել էր ապստամբություն, որը դաժանաբար ճնշվել էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG