Մատչելիության հղումներ

Քաբուլում հարձակման է ենթարկվել ԿՀՎ-ի կայանը


Քաբուլում երեկ հարձակման է ենթարկվել ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության կայանը, որը գտնվում է տեղի «Արիանա» հյուրանոցային համալիրի շենքերից մեկում։

Աֆղանստանում Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչների փոխանցմամբ` միջադեպի կապակցությամբ ներկայումս հետաքննություն է ընթանում։ Զոհերի ու վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան։

Մոտ երկու շաբաթ առաջ Քաբուլում հարձակման ենթարկվեցին ԱՄՆ-ի դեսպանատունը, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը եւ մի շարք այլ հաստատություններ։

Պաշտոնական Վաշինգտոնը այդ ահաբեկչական հարձակումներին աջակցելու մեջ մեղադրում է Պակիստանի հետախուզական ծառայությանը, պակիստանյան կողմը հերքում է մեղադրանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG