Մատչելիության հղումներ

Ռուսաստանում արձագանքում են Մեդվեդեւի եւ Պուտինի համաձայնությանը


Ռուսաստանում քաղաքական շրջանակները եւ նույնիսկ Ռուս Ուղղափառ եկեղեցին ողջունում են «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության համագումարում երեկ ազդարարված որոշումն այն մասին, որ կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը կառաջադրվի 2012 թվականի նախագահական ընտրություններում, իսկ գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւը առաջարկված տարբերակի հաջողության դեպքում կստանձնի վարչապետի պաշտոնը։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն այդ որոշումն «իմաստուն քայլ» է որակել եւ նախագահ Մեդվեդեւին «իրական հայրենասեր» է անվանել։

Ռուս Ուղղափառ եկեղեցու մամլո դիվանի ղեկավար, ավագ քահանա Վսեվոլոդ Չապլինը համագումարում հնչեցրած առաջարկը որակել է որպես «խաղաղ, արժանապատիվ, ազնիվ եւ բարեկամական համաձայնություն»։

Մինչդեռ Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը ասել է, որ առաջարկված տարբերակը ոչ մի ազդեցություն չի գործի «անիրազեկ եւ ոչ արհեստավարժ կառավարության վրա»։

Խորհրդարանում «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը նկատել է տվել, որ իր կուսակցությունը չի սատարելու Պուտինին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG