Մատչելիության հղումներ

Իսրայելը սպառնում է անարձագանք չթողնել Պաղեստինի ճանաչումը


Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանն ասել է, որ իր երկիրը կոշտ պատասխան կտա այն դեպքում, եթե ՄԱԿ-ը ճանաչի Պաղեստինի պետությունը։

Ելույթ ունենալով Իսրայելի ռադիոյով, Լիբերմանն ասել է, որ Իսրայելը ոչ մի դեպքում անարձագանք չի թողնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կամ Գլխավոր ասամբլեայում Պաղեստինի դիմումին հավանություն տալու հանգամանքը։

Մինչդեռ, Եգիպտոսի եւ Իսպանիայի ներկայացուցիչները երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պաշտոնապես իրենց աջակցությունն են հայտնել Պաղեստինի դիմումին, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի սեպտեմբերի 26-ին։

ԱՄՆ-ը նախապես հայտնել է, որ վետոյի կենթարկի Պաղեստինի ճանաչման բանաձեւը, քանի որ, Վաշինգթոնի համոզմամբ, հարցը պետք է լուծվի Իսրայելի հետ բանակցությունների եղանակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG