Մատչելիության հղումներ

Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ուժերը գրոհել են Սիրթ քաղաքը


Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ուժերը ՆԱՏՕ-ի օդուժի աջակցությամբ գրոհել են երկրի նախկին բռնապետ Մուամար Քադաֆիի հայրենի Սիրթ քաղաքը:

Քադաֆիին հավատարիմ մնացած ուժերը համառ դիմադրություն են ցույց տվել:

Երեկ ՆԱՏՕ-ի օդանավերը ռմբակոծել են Սիրթի մի շարք օբյեկտներ, այդ թվում` զինամթերքի պահեստները:

Ավելի վաղ France-presse գործակալությունը հաղորդել էր, թե զոհվել են Ազգային անցումային խորհրդի 30 զինծառայողներ եւ մեկը` Քադաֆիին պաշտպանող ուժերից:

Քադաֆիի գտնվելու ստույգ վայրը հայտնի չէ: Նրա դուստրը` Այշան ասել է, որ իր հայրը «շարունակում է պայքարն օտարների դեմ» եւ ունի մարտական բարձր ոգի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG