Մատչելիության հղումներ

Հերթական բարձրահարկը մանկական խաղահրապարակի հաշվին


Construction
Construction

Մոտ մեկ տարի է Կողբացի, Պուշկին եւ Տերյան փողոցների հատվածում գտնվող շենքերի բնակիչները պայքարում են իրենց երեխաների խաղահրապարակն ու պատուհաններից երեւացող փոքրիկ կանաչ տարածքը պահպանելու համար:

Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանի խոսքով, 6 շենքերի երեխաները զրկվել են բակում խաղալու հնարավորությունից:

«Երբ տարվա սկզբից մենք սկսեցինք բողոքել շինարարության դեմ, կանգնեցրեցինք բեռնատարները, պահանջեցինք ասել, թե ով է սա անում: Հինգ օր պայքարից հետո Սամվել Մայրապետյանը բարեհաճեց նկարի ու մի փոքր ցուցանակ բերի փաքցնի այստեղ, բայց նենց հատվածում, որ չեք կարող կարդալ` ինչ շենք է եւ քանի հարկանի»,- նշում է Վարդան Գերավետյանը:

Բնակիչների խոսքով, կառուցվում է 12 հարկանի շենք, իսկ շենքերի միջեւ եղած հեռավորությունները մեկ մարդատար ավտոմեքենայի լայնության է, այսինքն չարաշահված է նաեւ թույլատրելի սահմանը:

Տերյան 19 շենքի բնակիչ Արման Հովսեփյանը երկար տարիներ բնակվում է հենց այս հասցեում, գիտի շենքի բոլոր թերություններն ու առավելությունները ու համոզված է, որ այս շինարարությունը իրենց գլխին փորձանք է դառնալու:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրյուցում Արմանը նշեց. - «Շենքի բակը նստում ա, շենքն էլ սկսելու ա նստել, ստեղ անհնարին ա մեքենա մտնի, պաժառնի ա, սկոռի ա, մենք ոչ մի ավտո չենք կարողանալու մտցնել»:

Այս եւ հարակից շենքի բնակիչները բազմիցս դիմել են քաղաքապետարան, գլխավոր ճարտարապետին: Պարզվեց, որ բնակիչներն ունկնդիրներ շատ ունեն, բայց սրտացավ համախոհներ դեռ չեն չգտնվել:

Բնակիչների խոսքով, շինարարությունը վերամբարձ կռունկ շահագործելու իրավունք չունի, հաշվի առնելով շինհրապարակի նեղ պայմանները, բայց վերամբարձ կռունկն աշխատում է հարակից շենքերի տանիքների վրայով` վտանգելով իրենց կյանքը:

Բնակիչներից Անահիտ Շահսուվարյանը նշում է, որ իրենք անձամբ խնդիրը ներկայացրել են քաղաքապետ Կարեն Կարապետյանին:

«Եկել էր կողքի շենքերից մեկի մանկական խաղահրապարակի բացմանը, բերեցինք մեր բակ ու ասացինք` բերեք ձեր երեխաներին, թող մերոնց հետ այստեղ խաղան: Ինքն էլ համաձայնեց, որ սա ճիշտ որոշում չէ ու ասաց, որ հարցին լուծում կտա», - նշում է Անահիտը:

«Մեկ ամիս հետո մեզ ասացին, որ Նարեկ Սարգսյանը կարիք չունի մեզ հետ հանդիպելու, մեզ հետ խոսելու ոչ մի խնդիր չունի, նա գտնում է, որ ինչ կատարվում է, նորմալ է եւ եթե դուք կարող եք գնալ, ինչ-որ էքսպերտների, կամ հավելյալ դեմ կարծիքներ հավաքել, ապա այդ տարբերակով կփորձենք լսումներ կատարել: Փաստորեն ստացվում է, որ քաղաքապետը կամ այլ պաշտոնյաները չեն կարողանում այս հարցը լուծել»,- նշում են բնակիչները:

Փաստաբան Անահիտ Բեգլարյանի խոսքով, շինարարությունը կատարվում է օրենքի բազմաթիվ խախտումներով:

«Նախ հասարակություն չի իրազեկվել, հասարակական քննարկումներ չեն իրականացվել, թուլտվություն տրվել ա պարզ փորձաքննության հիման վրա, բայց այստեղ պետք է լիներ համալիր փորձաքննություն. շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն, արտակարգ իրավիճակից որեւիցե փաստաթուղթ չկա, ինչպես նաեւ չեն անցկացրել ինժիներաերկրաբանական մի շարք հետազոտություններ»:

Անահիտի խոսքով, հայցադիմումն արդեն պատրաստ է երկուշաբթի օրը մուտք է լինելու դատարան:

Սակայն մինչ բնակիչները մտածում են այս շինարարության հարցը լուծելու մասին, ստացան մեկ այլ փաստաթուղթ շինարարների կողմից, համաձայն որի Եզնիկ Կողբացի փողոցի թիվ 42 մարզադահլիճը պետք է քանդվի շենք կառուցելու նպատակով:
please wait

No media source currently available

0:00 0:06:12 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG