Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի ղեկավարների հետ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Միացյալ Նահանգներում, ուրբաթ օրը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Նասիր Աբդուլազիզ ալ Նասերի եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ:

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության, Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նասիր Աբդուլազիզ ալ Նասերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը հատուկ անդրադարձել է այս տարվա հիմնական քննարկումների համար Նասիր Աբդուլազիզ ալ Նասերի առաջարկած թեմային՝ միջնորդական ջանքերով հակամարտությունների կանխարգելմանն ու կարգավորմանը, որը համահունչ է հակամարտությունների խաղաղ կարգավորման ՀՀ որդեգրած սկզբունքներին:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է համաշխարհային այս կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին եւ արդյունավետորեն համագործակցում ՄԱԿ-ի բազմաթիվ կառույցների հետ: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG