Մատչելիության հղումներ

Արդեն 2 տարուց ավելի է, որ հեղինակային երգի սիրահարները ամեն շաբաթ հանաքվում են “The club” (Bard) ակումբում:

Երաժիշտ, հեղինակային երգերով հանդես եկող Էդուարդ Զորիկյանը պատմում է. - «Ուրբաթօրյա հավաքներին բացի կայացած եւ փորձառու երաժիշտներից, ներկայանալու հնարավորություն է ընձեռվում նաեւ սկսնակ ստեղծագործողներին»:

Այս տարվա աշնան սկզբից ակումբում մեկնարկել է 3-րդ համերգաշրջանը: Հեղինակային երգիչ Արմեն Ադամյանը ցանկանում է, որ այս նախաձեռնությունը օգնի հայ հանդիսատեսին վերադառնալ իր ակունքներին. փնտրելով մաքուրը` հրաժարվել աղտոտվածից:

Ինչպես երգիչները, այնպես էլ հանդիսատեսը այն համոզման են, որ ակումբում երբեք պատահական մարդիկ չեն լինում:

Հեղինակային երգի երեկոները տեւում են 3 ժամ: Երաժիշտները ուրախությամբ նշում են, որ եթե շատ ժամանակ համերգասրահներում 1.5 ժամ հնչող համերգների ժամանակ հանդիսատեսը հասցնում է հոգնել կամ ձանձրանալ, ակումբում իրենց հանդիսատեսը չի հոգնում նույնիսկ 3 ժամից:

«Պաճառներից գլխավորը անմիջականությունն ու հանդիսականի հետ շփումն է», - նշում են երաժիշտները:

«Միայն փոքր լսարանի համար նախատեսված տարածքում է հնարավոր ստեղծել ջերմ եւ անմիջական մթնոլորտ», - ասում են կազմակերպիչները:

Երեկոների նախաձեռնողներից Վախթանգ Հարությունյանն ասում է, որ ներկա դրությամբ իրենց ունեցած միակ խնդիրը շատ մարդկանց անտեղյակությունն է. - «Հնարավոր է, որ ավելի մեծ լասարան հանաքվի, եթե շատերը իմանան հեղինակային երգի երեկոների մասին, որովհետեւ հետաքրքրվածները իրականում քիչ չեն»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG