Մատչելիության հղումներ

Պաղեստինի հայտը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի երկուշաբթի օրը


Մահմուդ Աբասը ելույթ է ունենում ՄԱԿ-ի ամբիոնից: 23-ը սեպտեմբերի, 2011թ.
Մահմուդ Աբասը ելույթ է ունենում ՄԱԿ-ի ամբիոնից: 23-ը սեպտեմբերի, 2011թ.
Պետականության ճանաչման եւ ՄԱԿ-ին անդամակցելու Պաղեստինի հայտը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի գալիք երկուշաբթի:

Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել սեպտեմբերին Անվտանգության խորհրդում նախագահող Լիբանանի ներկայացուցիչը:

Երեկ, հիշեցնենք, Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում Պաղեստինի պետությունը ՄԱԿ-ի շարքերն ընդունելու պաշտոնական հայտ է ներկայացրել:

Իսրայելի վարչապետ Նետանյահուն, ելույթ ունենալով նույն ամբիոնից, Աբասի ելույթը «աբսուրդի թատրոն» էր անվանել` հանտարարով, թե մերձավորարեւելյան խնդրի կարգավորմանը կարելի է հասնել միայն բանակցությունների ճանապարհով:

Մերձավորարեւելյան կարգավորման քառյակի (ԱՄՆ, Ռուսաստան, Եվրամիություն եւ ՄԱԿ) ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր են հանդիպել առաջիկա ամսվա ընթացքում` պաղեստանա-իսրայելական բանակցությունների օրակարգը մշակելու նպատակով, եւ կոչ են արել կողմերին համաձայնության գալ մինչեւ 2012 թվականի դեկտեմբերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG