Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը ընդունել է Սերգեյ Կապինոսին


Ինչպես շաբաթ օրը տեղեկացրել է Պաշտպանության նախարարությունը, Սեյրան Օհանյանը նախօրեին ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին` դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Հայաստանի պաշտպանության նախարարության միջեւ համագործակցության ընդլայնման հեռանկարները. - «Երկուստեք կարեւորվել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եւ զինծառայողների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը»:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ցուցաբերած փորձագիտական աջակցության համար, որի արդյունքում փոփոխություններ են նախատեսվում ՀՀ զինված ուժերի Կարգապահական կանոնագրքում, ռազմակրթական ծրագրերում ներդրվել է «Առաջնորդությունը զինված ուժերում» դասընթացը, իսկ առաջիկայում ներդրվելու է նաեւ «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթացը:

Նախարար Օհանյանը դեսպան Կապինոսին պարգեւատրել է «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG